Բաժիններ՝

Վատիկանը մեղադրվել է Մուսոլինիի փողերով եվրոպական երկրներում անշարժ գույք գնելու մեջ

Բրիտանական The Guardian թերթը Վատիկանին մեղադրել է Մուսոլինիի փողերով անշարժ գույք գնելու մեջ: Թերթը հետազոտել է Երկրորդ համաշխարհային պատերազմի արխիվները, ինչից հետո Վատիկանին մեղադրել է Բենիտո Մուսոլինիի ֆաշիստական ռեժիմի փողերով գաղտնի կերպ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում ու Շվեյցարիայում անշարժ գույքի տիրանալու մեջ:

Թերթի տվյալներով՝ Վատիկանը մի շարք կեղծ ընկերությունների միջոցով տիրում է Լոնդոնի Սենտ Ջեյմս հրապարակում գտնվող գրասենյակային շինություններին, որոնք 2006 թվականին գնվել են 15 միլիոն ֆունտ սթեռլինգով (23.8 միլիոն դոլար): Այդ օբյեկտների իրական վերահսկողությունը պատկանում է շվեյցարական Profima SA ընկերությանը, որը պատկանում է Վատիկանին և որը 1940-ական թվականներին կասկածվել է «Դաշնակիցների շահերին հակասող օպերացիաներին մասնակցելու» մեջ:

Ստացված տեղեկությունների համաձայն, Վատիկանն այդ անշարժ գույքը ձեռք է բերել Մուսոլինիից ստացված փողերով, որոնց ստացման համար Վատիկանը 1929 թվականին համաձայնել է ճանաչել ֆաշիստական ռեժիմը: Ֆաշիստների ներդրումներից ստացված միջոցները ցայժմ Վատիկանին բերել են մոտ 500 միլիոն ֆունտ սթեռլինգ (792.8 միլիոն դոլար): Լոնդոնում Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Անտոնիո Մենինին հրաժարվել է թերթին մեկնաբանություն տալ այդ կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս