McDonald’s-ը համաձայնել է «հարամ սենդվիչների համար» 700.000 դոլարի տուգանք վճարել ԱՄՆ մուսուլմաններին
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ McDonald’s ցանցի ղեկավարությունը համաձայնել է 700.000 դոլարի տուգանք վճարել ամերիկյան Դիրբորն քաղաքի մուսուլմաններին: Դրա պատճառն այն է, որ ի հակադրություն գովազդի, հավի սենդվիչները չեն եղել «հալալ», այսինքն չեն պատրաստվել իսլամի կանոնների պահպանմամբ:
2011 թվականին տվյալ քաղաքի բնակիչ Ահմեդ Ահմեդը (Ahmed Ahmed) դատական հայց էր ներկայացրել McDonald’s-ի նկատմամբ, քանի որ չնայած ռեստորանի արած հայտարարությանը՝ սենդվիչները չեն եղել «հալալ»: Տուժածի փաստաբանը պարզել է, որ McDonald’s-ը «հալալ» սենդվիչների սպառվելուց հետո հաճախ վաճառել է սովորական սենդվիչներ:
Նշվում է, որ ԱՄՆ-ում գործում է McDonald’s-ի ընդամենը երկու ռեստորան, որոնք հաճախորդներին առաջարկում են «հալալ» կերակրատեսակներ: Դրանք երկուսն էլ գտնվում են Դիրբոռնում, ուր մուսուլման բնակչության թվաքանակը կազմում է մոտ 150.000 մարդ: