Հայրիկյանը կարող է միանալ հացադուլին… մի քանի օրով

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, անդրադառնալով ընտրություններին վարչական ռեսուրսի օգտագործման, ասաց, որ ինքը` որպես նախագահի թեկնածու, ունի իր հիմնական խնդիրները, որոնք են` «մատուցել իր պատկերացումները մեր զարգացման վերաբերյալ», ինչպես նաև ծրագրեր ներկայացնելը: «Ես իմ մասով ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որպեսզի կեղծիքները նվազագույնի հասցվեն: Օրինակ, արմատական է հարցին մոտենում Անդրեասը (Անդրեաս Ղուկասյանը – Մ.Մ.): Եթե ինքն առաջին օրերին բարեկիրթ խոսեր, մենք կարող է շատ հարցերում… Բայց երբ ինքն ասում է, որ եթե իմ ասծաը չանեք, դուք Սերժի մարդն եք: Դրանով ինքը շատ մարդկանց վանեց»,- ասաց Պ. Հայրիկյանը, ում խոսքով` ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը շատ կարևոր շեշտադրում է անում: «Հացադուլը շատ օգտակար է, ես տարվա մեջ մի քանի անգամ անում եմ, բայց հացադուլ՝ նայած ինչ պայմաններում, հոգեբանական ինչ տրամադրվածությամբ: Հիմա ես մտածում եմ, եթե Անդրեաս Ղուկասյանը երկար պահի, համերաշխելով իր հետ, ես մի քանի օրով իրեն կմիանամ, որպեսզի իրեն համոզեմ, որ միասին էլ ընդհատենք, բայց պայքարը շարունակենք, որովհետև իր հարցադրումները, որ ընտրակաշառք բաժանած կուսակցությունը պիտի ապօրինի ճանաչվի` շատ ճիշտ մոտեցում է: Մնում է դա ապացուցել և գործնական շարունակել»,- նշեց Պ. Հայրիկյանը

Տեսանյութեր

Լրահոս