Իլհամ Ալիևը մեկնել է Դավոս

Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա: Այստեղ նա մասնակցելու է ավանդաբար անցկացվող ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումի աշխատանքներին:

Այդ ֆորումն անցկացվելու է հունվարի 23-27-ին: Այն կլինի թվով 43-րդը, ֆորումին մասնակցելու են 45 երկրների ղեկավարներ, ինչպես նաև գործարար ընտրանու ներկայացուցիչներ ու գիտնականներ: Ֆորումի օրակարգում են լինելու եվրոգոտու ճգնաժամը, արաբական հեղափոխությունները, սոցիալական բարեփոխումներն ու կնոջ դերը տնտեսության մեջ:

Ֆորումին իրենց մասնակցությունն արդեն իսկ հաստատել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Են Կիմը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031