Արման Մելիքյանը հրաժարվում է մասնակցել նախընտրական քարոզարաշավին

ՀՀ նախագահի թեկնածու, նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը հրաժարվում է մասնակցել նախընտրական քարոզարաշավին: «Քանի դեռ լուծած չէ ընտությունների օրինականացման առկա խնդիրը, ստեղծված չեն նախադրյալներ, որպեսզի այս ընտրությունները նախորդի պես չկեղծվեն, մենք քաղաքական, տնտեսական և սոցիալական ծրագրերի մասով կասեցնում ենք քարոզարշավին մեր մասնակցությունը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արման Մելիքյանը:

Վերջինս հավելեց, որ քանի դեռ իրավիճակը Հայաստանում չի փոխվել, «ես չեմ ցանկանում որևէ մեկին խաբել՝ մասնակցելով քարոզարշավին»: «Մենք հասկանում ենք, որ եթե իրավիճակը չփոխվի, ընտրություններին մասնակցելն անիմաստ է: Հակառակ դեպքում՝ դա կլինի հերթական կեղծարարությունը: Նկատի ունենք, որ այս իրավիճակը պետք է շտկվի՝ելնելով հենց բուն իշխանությունների շահերից: Մենք պետք է վերջապես հրաժարվենք ստից և կեղծիքից մեր քաղաքական դաշտում»,- նշեց նա՝ հավելելով, որ սա չի նշանակում, թե ինքը հանդիպումներ չի ունենա ժողովրդի հետ:

Մելիքյանի խոսքով, հանդիպումներ կլինեն, բայց քարոզարշավի շրջանակներից դուրս: Նա հայտնեց նաև, որ կհանդիպի միջազգային դիտորդների հետ ևս:

Լրագրողների հարցին՝ եթե հրաժարվում եք քարոզարշավից, չե՞ք բացառում, որ կարող եք ինքնաբացարկ հայտարարել, թեկնածուն պատասխանեց. «Ես ոչինչ չեմ բացառում: Մենք կարող ենք հրաժարվել այս գործընթացից փետրվարի ութի ժամը 18:00-ն ներառյալ՝ չճանաչելով ընտրություների օրինականությունն ու լքելով ասպարեզը: Սա կնշանակի, որ իմ անունը որպես թեկնածու չի ներառվի քվեարթերթիկում: Կա ևս մեկ տարբերակ, որ մենք չենք կասեցնի ընթացքն ամսի 8-ին ու ընտրությունների անօրինականության մասին կհայտնենք նախօրեին՝ անկախ նրանից, թե այս ընտրություններում ի՞նչ արդյունք կգրանցենք: Մենք կընտրենք ամենաարդյունավետ ուղին: Սա որևէ մեկին մրոտելու փորձ չէ, բայց մենք պետք է փոխենք այս ընթացքը»:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է իր կարգախոսին, Մելիքյանը հայտնեց, որ ունի երկու կարգախոս՝ առաջին փուլի համար թեկնածուն ընտրել է «Մի լռեք» կարգախոսը, իսկ երկրորդի համար՝  «Նոր հայացք, նոր կենսակերպ»:

Տեսանյութեր

Լրահոս