Անդրեի և Սիպիլի Ստամբուլյան համերգը կայացել է (լուսանկարներ)

Երեկ Ստամբուլի «Tim Show Center» համերգասարահում կայացել է երգիչ Անդրեի և թուրքաբնակ երգչուհի Սիպիլի համերգը: Օրեր շարունակ երգչուհին իր ֆեյսբուքյան էջի միջոցով հանրությանը ներկայացնում էր համերգային ծրագրի նախապատրաստական աշխատանքների մասին:

Տեղադրված լուսանկարների, տեսանյութների շնորհիվ հանրությունը տեղեկանում էր Ստամբուլում կայանալիք համերգի մասին: Տասնյակ մարդիկ, աշխարհի տարբեր երկրներից մեկնաբանություններ էին թողում երգչուհու ֆեյսբուքյան պատին՝ հաջողություն և համբերություն ցանկանալով: Այսօր ևս երգչուհու ֆեյսբուքյան էջը լի էր մեկնաբանություններով: Օգտատերերն այս անգամ մեկնաբանություններ էին թողնում ոչ թե հաջողություն ցանկանալու նպատակով, այլ շնորհավորելու համար: Հենց երկրպագուներից մի քանիսն էլ Սիպիլի ֆեյսբուքյան պատին ներբեռնել են համերգային ծրագրից լուսանկարներ:

8 0 2 4 6

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031