
Այսօր Իսրայելում անցկացվում են վաղաժամ խորհրդարանական ընտրություններ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Իսրայելում անցկացվում են վաղաժամ խորհրդարանական ընտրություններ: 19-րդ գումարման Քնեսեթի (խորհրդարան) 120 տեղի համար պայքարելու են 32 կուսակցություններ ու դաշինքներ: Սակայն իրականում ընտրական շեմը հաղթահարելուն հավակնում է դրանց կեսը:
Նախընտրական մրցավազքում ակնհայտ առաջատարը «Լիկուդ-Բեյտենաու» դաշինքն է, որի միացյալ ցուցակը գլխավորում է ներկայիս վարչապետ Բենիամիան Նեթանյահուն: Մյուս առաջատարն Իսրայելի նախկին արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի գլխավորած «Մեր տուն – Իսրայել» կուսակցությունն է:
Ընտրատեղամասերը փակվելու են ժամը 22.00-ին, ինչից հաշվված ժամեր անց կհրապարակվեն նախնական արդյունքները: Ընտրությունների ժամանակ կարգը պահպանելու են ավելի քան 20.000 ոստիկաններ ու մասնավոր պահապաններ: Ընդհանուր առմամբ, քվեարկության համար բացվելու է ավելի քան 10.000 ընտրատեղամաս, իսկ քվեարկելու իրավունք ունեցողների քանակը կազմում է 5.656.000 մարդ: Պետական գանձարանի վրա ընտրություններն արժենալու են ավելի քան քառորդ միլիարդ դոլար: