Բաժիններ՝

Ճապոնիան մտադիր է ուղեծիր դուրս բերել 6 հետախուզական արբանյակ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի կառավարությունը որոշել է առաջիկա հինգ տարում ուղեծիր դուրս բերել օպտիկական ու ռադարային դիտարկման 6 հետախուզական արբանյակների խումբ: Այն հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում օրական երկու անգամ լուսանկարներ և այլ տեղեկատվություն ստանալ մոլորակի մակերևույթի յուրաքանչյուր կետի մասին:

Առաջին արբանյակն ուղեծիր կարձակվի արդեն ամսվա վերջին: Ներկայումս Տոկիոն արդեն իսկ ունի 4 հետախուզական արբանյակ, որոնք գերազանցապես հետևում են Հյուսիսային Կորեային: Սակայն Ճապոնիայի կառավարությունը կարծում է, որ դրանց տիեզերական հետևման հնարավորությունները նախկինի նման բավական չեն, ինչի համար էլ նա հիմնականում ստիպված է լինում ապավինել ԱՄՆ օգնությանը: Տիեզերքից արված ամերիկյան լուսանկարներն իրենց որակով ու ճշգրտությամբ գերազանցում են ճապոնական լուսանկարները:

Նոր արբանյակները Տոկիոն մտադիր է գործածել նաև տեղանքի քարտեզի կազման, օգտակար հանածոների փնտրման, ինչպես նաև բնական աղետների կանխման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031