Ադրբեջանն ու Թուրքիան կարող են համատեղ նոր նախագծեր իրականացնել պաշտպանական արդյունաբերության ոլորտում
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են համատեղ նախագծեր իրականացնել պաշտպանական արդյունաբերության ոլորտում: Այս մասին հայտնել է Թուրքիա-Ադրբեջան պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության խումբը:
Նշվում է, որ ցայժմ անցկացված հանդիպումների արդյունքներով թուրքական ընկերություններն Ադրբեջանին առաջարկել են նոր նախագծեր, որոնք առնչվում են տարբեր տիպի նավերի ու մոտորանավակներին, ավիացիոն տեխնիկային, ռազմական տրանսպորտային միջոցների, կրակային համակարգերի ու կապի սարքերի, ինչպես նաև ռազմական նշանակության ծրագրավորման ոլորտին:
Խումբն ընդգծում է, որ արդեն իսկ առկա են մի շարք կոնկրետ առաջարկներ, ադրբեջանական կողմը գնահատական է տալու նրան, ինչից հետո էլ որոշվելու է համապատասխան որոշում: Խմբի նիստը Բաքվում անցկացվել է հունվարի 22-ին, ուր և քննարկվել են երկու երկրների միջև առաջնահերթ նախագծերը: