Բաժիններ՝

Եվրոպական միությունում ներդրվում է միասնական վարորդական իրավունքի վկայական

«Ռիա նովոստիի» Բրյուսելի թղթակցի հաղորդմամբ՝ Եվրամիության երկրներում հունվարի 19-ից անցում են  կատարելու եվրոպական նմուշի միասնական վարորդական վկայականներին:

Ինչպես նախօրեին հայտարարել է Սիյմ Կալլասը՝  տրանսպորտային քաղաքականության գծով Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալը, եվրոպական վարորդական իրավունքի վկայականն իրենից ներկայացնում է պլաստիկ քարտ՝ ներկառուցված միկրոչիպով, որտեղ մուտքագրվելու են  վարորդի անձնական տվյալները: Սա՝ այն դեպքում, երբ տվյալների մուտքագրումը չի կրելու պարտադիր բնույթ, և ԵՄ անդամ երկրներն իրենք են որոշելու դրա անհրաժեշտությունը:

Նոր վկայականները ենթակա են լինելու փոփոխման յուրաքանչյուր 10-15 տարին մեկ անգամ՝ կախված ազգային օրենսդրությունից, սակայն, միևնույն ժամանակ, դյուրինացել է վկայականի վերստացման գործընթացը, ըստ այդմ, այլևս կարիք չի լինի քննությունների վերահանձնման:

Կալլասի խոսքով՝ վարորդական վկայականների փոփոխության գործընթացը տևելու է մինչև 2033 թվականը, և մինչ այդ Եվրամիությունում իսպառ պետք է վերանան թղթյա վկայականները: Այդ ընթացքում շարունակելու են գործել ԵՄ երկրներում շրջանառվող տիպերը: Փոփոխությունը նաև վերաբերելու է ինչպես ավտոբուսների, այնպես էլ բեռնատարների վարորդներին, բայց այս դեպքում վարորդական իրավունքներն ուժի մեջ կմտնեն միայն հինգ տարվա ընթացքում:

Ավելացնենք, որ այժմ ԵՄ-ում գործում են շուրջ 110 տեսակի վարորդական վկայականներ, որոնք տարբերվում են թե՛ իրենց արտաքին տեսքով ու ձևավորմամբ, և թե՛ գործածության ժամկետներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս