Հատուկ կանանց համար. Ինչպես պարզել՝ դավաճանո՞ւմ է արդյոք ձեր տղամարդը (14 եղանակ)
Ազդանշաններ, որոնք չի կարելի անտեսել
1. Նա սկսել է ավելի շատ հոգ տանել ինքն իր մասին,
2. Նա սկսել է հաճախ գաղտնի խոսել հեռախոսով,
3. Սկսեք եք նրան հազվադեպ տեսնել,
4. Նա մշտապես քննադատում է ձեզ,
5. Թաքուն ուղարկում է sms հաղորդագրություններ,
6. Դարձել է չափից դուրս հոգատար ձեր նկատմամբ,
7. Նա փոխվել է անկողնում,
8. Նա մշտապես անտրամադիր է։
Սրանք, այսպես ասած, նախազգուշացնող նշաններն են։ Ստորև ներկայացվածները արդեն ոչ թե ազդանշան են, այլ ահազանգ։
Ազդանշաններ, որոնք կասկածի տեղ այլևս չեն թողնում
1. Կինոյի տոմսեր, ռեստորանային հաշիվներ, տարօրինակ չեկային կտրոններ… Այս ամենը տղամարդու գրպանում պատահական չեն հայտնվում։ Եթե նման բան եք հայտնաբերել, ուրեմն նա բռնվեց։
2. Սիրային նամակ։ Նրա պորտֆելի մեջ բուտերբրոդներ տեղադրելիս հանկարծ հայտնաբերում եք բուրավետ նամակ՝ զգացմունքային խոստովանություններ, «սեր», «սիրելիս», «ցանկություն» և նման այլ բառեր։ Ոչ ձեր ձեռագրով։ Սա անհերքելի ապացույց է։
3. Սիրային «հետքեր»։ Եթե տղամարդու վզին հայտնաբերեք նման բան, ապա նա կսկսի արդարանալ, որ իրեն կծել է կատաղած մեղուն… Սակայն մի մոռացեք, որ այդ «մեղուն» հնարավոր է լուրջ պլաններ ունի՝ ձեր տղամարդու հետ կապված։
4. Օտար լուսանկար։ Նա պահում է այդ լուսանկարն իր մոտ կամ թաքցնում է իր գրասեղանի դարակում։ Նա ափերից դուրս է գալիս, երբ հարցնում եք, թե ում լուսանկարն է։ Ամեն ինչ պարզ է։
5. Շփոթում է անունները։ Ձեր տղամարդը հանկարծ ձեզ դիմում է ուրիշ անունով։ Իսկ եթե դա տեղի է ունենում մի քանի անգամ, ուրեմն հարցեր այլևս չեն մնում։
6. Միայնակ գիշերներ։ Նա դուրս է գալիս տանից գիշերը և վերադառնում առավոտյան։ Ընդ որում, բանի տեղ չի դնում ձեր հարցերը կամ պատասխանում է քմծիծաղով։ Սա ամենաանհերքելի ապացույցն է, որ տղամարդը ձեզ դավաճանում է։