Բոլոր 8 թեկնածուները ներկայացրել են իրենց հայտարարագրերը

ՀՀ նախագահի բոլոր ութ թեկնածուները ներկայացրել են գույքի և եկամուտի մասին հայտարարագրեր: Այս մասին 168.am-ին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի թեկնածուները պարտավոր էին մինչև հունվարի 19-ը, ժամը 18:00 ԿԸՀ ներկայացնել գույքի և եկամուտի մասին հայտարարագրեր, ինչպես նաև ինքնակենսագրություն և մեկ լուսանկար:

ԿԸՀ սահմանած ժամանակացույցի համաձայն՝ թեկնածուների գույքի և եկամուտի մասին հայտարարագրերը ԿԸՀ-ն համացանցային կայքում պարտավոր է տեղադրել մինչև հունվարի 22-ը:

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի, անկուսակցական Վարդան Սեդրակյանի վերաբերյալ տեղեկատվությունն արդեն տեղադրված է ԿԸՀ-ի կայքում (elections.am):

Կարդացեք նաև

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը 168.am-ին տեղեկացրին, որ հունվարի 19-ին են ներկայացրել հայտարարագրերը:

ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը տեղեկացրեց, որ նախագահի թեկնածուներ Արման  Մելիքյանի, Արամ Հարությունյանի և Անդրիաս Ղուկասյանի գույքի և եկամուտի մասին հայտարարագրերը ևս շուտով կտեղադրվեն ԿԸՀ կայքում:

Տեսանյութեր

Լրահոս