
ՖՉեաբլեֆ. մամուլ

«ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը երեկ Դուբայում գրանցված մի ինչ-որ «Ռասիա ՖՉԷ» ընկերության տնօրեն ոմն ՋոզեՖ Բարկովսկու հետ համաձայնագիր է ստորագրել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության վերաբերյալ։
Այդ մասին նախարարության տարածած հաղորդագրությունից, պարզ է դաոնում, որ ստորագրված համաձայնագիրը վերաբերվում է այդ երկաթուղու շինարարության «իրագործելիության ուսումնասիրությանը»։ Չնայած նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին է, որ երկաթուղու շինարարության ծրագիրը սրանով մեկնարկում է։ Նշենք, որ այդ ընկերության մասին ամբողջ համացանցում ակնարկ անգամ չկա»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը։