
Լևոն Արոնյանը 2-րդ անընդմեջ հաղթանակն է տանում. Tata Steel Chess

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess շախմատային փառատոնի A մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի համար մեկ շախմատիստը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Հունգարիայի ուժեղագույն գրոսմայստեր Պետեր Լեկոյի նկատմամբ և վաստակած 3.5 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական: Նշենք, որ չորրոդ տուրի՝ Վիշվանաթհան Անանդի հետ անհաջող պարտիայից հետո Լևոն Արոնյանն անընդմեջ երկրորդ հաղթանակը տարավ:
Միանձնյա առաջատարի դերը ստանձնեց ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենը՝ 4.5 միավոր, նորվեգացին այսօր սպիտակներով առավելության հասավ Հոլանդիան ներկայացնող Իվան Սոկոլովի նկատմամբ: 2-3-րդ տեղերը կիսում են 4-ական միավոր վաստակած ռուս Սերգեյ Կարյակինն ու հնդիկ Վիշվանաթհան Անանդը: Լևոն Արոնյանը, Պենտալիա Հարիկրիշնան (Հնդկաստան) և Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) իրենց ակտիվում ունեն 3.5-ական միավոր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ B մրցաշարի 6-րդ տուրում հաղթանակ էր տարել նաև Սերգեյ Մովսեսյանը: Վերջինս իր ակտիվում ունի 4 միավոր և Գերմանիան ներկայացնող Արկադի Նայդիչի հետ կիսում է 2-3-րդ տեղերը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը