Հայաստանում Բուսաբանական թանգարան կստեղծվի
Հայաստանի Բուսաբանական այգում գտնվող երկհարկանի շինությունը գարնանը կվերանորոգվի, և այդ տարածքում բուսաբանական թանգարան կստեղծվի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Բուսաբանական ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանը: Նրա խոսքով՝ նոր ստեղծվող թանգարանն այցելուների համար կլինի յուրահատուկ էկոկրթական վայր:
«Մենք մեծ քանակի նյութեր ունենք ցուցադրելու, որոնք կհետաքրքրեն հատկապես կրթական, ուսումնական հաստատությունների այցելուներին: Այդպիսով նորաստեղծ թանգարանում մենք հնարավորություն կունենանք այցելուներին մեր բուսական աշխարհի բազմազանությունը, պատմական անցած ուղին ներկայացնելու»,- ասաց Ժ. Վարդանյանը՝ նշելով, որ այդպիսով առաջին անգամ կունենանք նաև բուսաբանական թանգարան, որը կունենա կենդանի բույսերի և թանգարանային նմուշների այնպիսի հավաքածու, որը կարող է նպաստել բուսաբանական և բնապահպանական գիտելիքների լիարժեք ձեռքբերմանը:
ՀՀ ԳԱԱ Բուսաբանական ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: