
Նախագահի թեկնածուի մամուլի խոսնակը զոքանչն է

ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը` պատասխանելով Aravot.am-ի հարցին, ձևավորվա՞ծ են, արդյոք, նախընտրական շտաբները, հայտնի՞ են վստահված անձանց անունները, ասել է. «Մեր շտաբների տվյալները կարող եք ճշտել Ազգային վիճակագրական ծառայությունից: Ես ասել եմ, որ մեր բոլոր հայկական օջախներն ինձ համար շտաբ են, շտաբի պետը՝ տան շեֆը, իսկ իմ մամուլի խոսնակը՝ զոքանչը: Իսկ վստահված անձինք դուք եք, քանի որ ես ակնկալում եմ, որ յուրաքանչյուր այն քաղաքացին, որն առաջիկա 5 տարին երկրի կառավարման իրավունքը կվստահի ինձ, ուստի ես պարտավոր եմ գոնե մեկ օր վստահել իրեն»: