Սամբոյի ֆեդերացիան առաջիկա ընտրություններին սատարում է Սերժ Սարգսյանին

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործկոմի 2013թ. հունվարի 15-ի նիստում, ի շարս կազմակերպչական և ուսումնամարզական հարցերի, քննարկվել է նաև փետրվարի 18-ին անցկացվելիք ՀՀ նախագահի ընտրության հարցի շուրջ ֆեդերացիայի անդամների քաղաքացիական դիրքորոշման հարցը:

«Արմենպրեսի» սամբոյի ֆեդերացիայի գործկոմից տեղեկացրել են, որ կարծիքների փոխանակումից հետո գործկոմի անդամները գրեթե առանց բացառության որոշում են կայացրել ընտրություններում քվեարկել գործող Նախագահ Սերժ Սարգսյանի օգտին` հաշվի առնելով ոչ միայն նախագահի քաղաքական փորձառությունը, հարուստ կենսագրությունն ու տարվող ներքին և արտաքին քաղաքականությունը, այլև Սերժ Սարգսյանի՝ հայկական սպորտի հանդեպ ցուցաբերած տևական սրտացավ ու մտահոգ վերաբերմունքը:

«Հայկական սամբոյի «բազմահազարանոց ընտանիքը» համոզված է, որ Սերժ Սարգսյանն ի զորու է առաջիկա հինգ տարիներին ղեկավարել հայոց պետությունն այնպես, որպեսզի երկիրը զարգանա, ժողովուրդն էապես զգա կյանքի պայմանների բարելավումը, հայկական սպորտն էլ, այդ թվում սամբո մարզաձևը, շնորհիվ ջերմ և հատուկ ուշադրության, միջազգային ասպարեզներում արձանագրի նոր և ավելի մեծ բարձունքներ՝ ի փառս Հայաստան երկրի և հայ ժողովրդի»,- ասվում է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031