Իրանական ընդդիմության առաջնորդներից պահանջում են զղջում՝ նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք տալու համար
RadioFarda-ի փոխանցմամբ՝ 2009 թվականի հունիսի 12-ին Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում նախագահական թեկնածուներ Միր-Հուսեին Մուսավին ու Մեհթի Կերուբին իրավունք չունեն մասնակցել այս տարվա հունվարի 14-ին Իրանում կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին հայտարարել է Իրանի գլխավոր դատախազ Գուլամ Հուսեին Մոհսենի Էժեին:
Վերջինիս խոսքերով՝ Մուսավին և Կերուբին իրականացրել են մի շարք ապօրինի գործողություններ, ինչի համար էլ նրանք նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք չեն ստանա այնքան ժամանակ, մինչև որ չզղջան:
Հիշեցնենք, որ 2009 թվականի նախագահական ընտրություններն ավարտվել էին Մահմուդ Ահմադինեժադի հաղթանակով, իսկ իրանական ընդդիմության հիմնական առաջնորդներ Մուսավին ու Կերուբին 2011 թվականից հայտնվել էին տնային կալանքի տակ՝ առանց դատարանի որոշման:
Ահմադինեժադն այդ ընտրություններում ստացել էր քվեների 62.63 տոկոսը՝ 24.527.216 մարդ, Միր-Հուսեին Մուսավին՝ 33.75 տոկոսը՝ 13.216.411 քվե, Մոհսեն Ռեզային՝ 1.73 տոկոս՝ 678.240 մարդ, իսկ Մեհդի Կորուբին՝ 0.85 տոկոսը՝ 333.635 մարդ: