
Սեյրան Օհանյանն աշխատանքից ազատել է ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետին

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` հունվարի 18-ին, աշխատանքից ազատել է ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Արտաշես Փարսադանյանին: Իրավաբան. net-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովաննիսյանը: Նա նաև հայտնել է, որ , որ աշխատանքից ազատման պատճառը երեկ Նուբարաշենում ժամկետային զինծառայող Արմենակ Մանուչարի Մկրտչյանի մահվան դեպքի հետ է կապված: