Արամ Հարությունյանը՝ Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Հովիկ Աբրահամյանի մասին
ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը՝ արձագանքելով շրջանառվող լուրերին, թե ինքը Ռոբերտ Քոչարյանի հորդորով է առաջադրել իր թեկնածությունը, ասաց.
«Հիասթափված եմ Քոչարյանի հարցազրույցից, որովհետև պարզվում է, որ մեր առաջին և երկրորդ նախագահները կորցրել էին ծննդականները. մեկը պարզվեց, որ ղարաբաղցի է, մեկն էլ՝ 68 տարեկան: Քոչարյանի հարցազրույցից հետո այդ թեմայով էլ չեմ ուզում խոսել: Իր օրոք ես որևէ պաշտոն չեմ ունեցել, ինչո՞ւ եք ինձ կապում իր հետ: Այս լուրերը սկսեցին նրանից, որ ընդամենը ասեցի, թե Քոչարյանը շանս ունի վերադառնալու, որովհետև վարչական ռեսուրս ունի»:
Հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, թե Ձեր առաջադրումով ԱԺ նախագահ Հովիկ Արահամյանն իր «փողե՞րն է լվանում», Արամ Հարությունյանը արձագանքեց՝ «Հովիկ Աբրահամյանը փողեիը լվանալու տեղ չունի՞», որ պետք է իր առաջադրման վրա ծախսի: