Իրանցի նախարարը հայտնվել է սեռական սկանդալի կենտրոնում (տեսանյութ)
Ադրբեջանական Haqqin.az ինտերնետային թերթի փոխանցմամբ՝ Իրանում բռնկվել է քաղաքական նոր սկանդալ, որի կենտրոնում հայտնվել է Իրանի տեխնոլոգիաների նախարար Կամրան Դանիշչին: Թաքնված տեսախցիկը նրան «բռնացրել» է վերելակում՝ իր քարտուղարուհու հետ միասին:
Համացանցում տեղ գտած այդ մասին տեսագրությունը մեծ սկանդալ է առաջացրել Իրանում: Ողջ հասարակությունն իր տեսածից հայտնվել է շոկային վիճակում: Իրանցիները պահանջում են Դանիշչիի հրաժարականը: Նրանք անգամ պահանջում են մահապատժի ենթարկել նախարարին: