
Մխիթարյանին թույլատրեցին մասնակցել հավաքականի խաղին

Դոնեցկի «Շախտյորն» այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ֆաքս է ստացել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին փետրվարի 3-ից 5-ը ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքին մասնակցելու թույլտվության խնդրանքով։ Այս մասին տեղեկացնում է ուկրաինական ակումբի պաշտոնական կայքը։
Նշենք, որ այդ օրերին Հայաստանի հավաքականը մարզահավաք է անցկացնելու ֆրանսիական Վալանս քաղաքում, իսկ փետրվարի 5-ին, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մեր ընտրանին ընկերական խաղում կմրցի Լյուքսեմբուրգի հավաքականի հետ։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը