Բաժիններ՝

Facebook-ի օգտատերերն ավելի շատ մտապահում են անծանոթների կարգավիճակները, քան՝ նրանց դեմքերը. հետազոտություն

Ամերիկյան Memory & Cognition պարբերականում հրապարակվել են Facebook սոցցանցում ամերիկացի գիտնականների կատարած հետազոտության արդյունքները: Դրանց համաձայն Facebook սոցցանցի օգտատերերը ավելի շատ հիշում են  անծանոթի կարգավիճակը, քան նրա դեմքը կամ գրքից արված մեջբերում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ Facebook-ի անծանոթ օգտատերերի արած սուր գրառումներն 1.5 անգամ ավելի շատ են հիշվում, քան գրքերից արված մեջբերումները և 2.5 անգամ ավելի շատ՝ քան օգտատերերի դեմքերը:

Այս ամենը պարզելու համար հետազոտողները կալիֆոռնիական Սան Դիեգոյի ու Սկրանտոնի համալսարանների 280 ուսանողի խնդրել են կարդալ Facebook-ից 100 մեջբերում, 100 նախադասություն գրքերից, որոնցից յուրաքանչյուրը չի գերազանցել 25 բառը և դիտել մի շարք մարդկանց դեմքեր:

Դրանից հետո մասնակիցներին ցուցադրվել են նույն գրառումներն ու լուսանկարները և հարցրել, թե արդյոք նրանք ավելի վաղ տեսե՞լ են դրանք, թե՞ ոչ: Ուսանողներն ամենաշատը մտապահել են Facebook-ի գրառումները, քան գրքերի մեջբերումներն ու մարդկանց դեմքերը: Հետազոտողներն ընդգծում են, որ շատ ավելի հեշտ է հիշել ինչ-որ մեկի կատվի արարքի մասին սուր հաղորդագրությունը կամ խոսակցությունը, քան մտապահել Չառլզ Դիքքենսի «Մեծ հույսեր» վեպից արված մեջբերումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս