Subway-ը մեղադրվել է գովազդային չափերին չհամապատասխանող սենդվիչներ վաճառելու մեջ
ABC հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Ավստրալիայի Պերտ քաղաքի բնակիչ Մետտ Կորբին արագ սննդի ռեստորանների խոշորագույն ցանց հանդիսացող Subway-ին մեղադրել է նրանում, որ վերջինիս վաճառած սենդվիչները չեն համապատասխանում դրանց գովազդային չափերին: Ի պատասխան՝ ցանցի ղեկավարությունը խոստացել է խստացնել արտադրության կանոնները:
Կորբին Subway-ի ռեստորաններից մեկում պատվիրել էր ոչ մեծ սենդվիչ (footlong) և այն լուսանկարել էր քանոնի կողքին դրված վիճակում: Ապա Կորբին դա հրապարակել էր Facebook սոցցանցում՝ հետևյալ մեկնաբանությամբ. «Կարծես թե, Subway-ը մեզ ինչ-որ բան է պարտք»:
Լուսանկարում պարզ երևում է, որ սենդվիչի երկարությունն իրականում կազմում է միայն 11 դյույմ (27.9 սանտիմետր), մինչդեռ ճաշացուցակում նշված է 1 ֆուտի (30.4 սանտիմետր) մասին: Այս լուսանկարը հարուցել է մի շարք եկրների, այդ թվում նաև ԱՄՆ-ի բլոգերների բուռն արձագանքը:
Նշվում է, որ Subway-ը գործում է աշխարհի 96 երկրներում, ուր առկա է նրա մոտ 38.000 ռեստորան: