ԵՄ-ը ողջունել է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահ Ուկրաինայի այն հայտարարությունը, որ վերջինս աջակցելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և օգնելու է հակամարտող կողմերին՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը գտնելու համար:

Այս մասին նշված է երեկ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ԵՄ-ի անունից ընթերցված հայտարարությունում: Դրանում նաև ասվում է. «ԵՄ-ը վերստին հայտարարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի իր աջակցության մասին և հաստատում է դանում համանախագահող երկրների հանդեպ տածած ամբողջական վստահությունը, որ նրանք ունակ են առաջ ընթանալ Ղարաբաղյան հակամարտության ամուր կարգավորման ուղիների փնտրտուքի հարցում, ինչը կենսական կարևորություն ունի տարածաշրջանի ապագայի համար»:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարը, երեկ Վիեննայում հանդես գալով կազմակերպությունում Ուկրաինայի նախագահության սկսման միջոցառման ժամանակ, հայտարարել էր, որ իրենք պետք է շարունակեն ԵԱՀԿ Մինսկի խմբի բազմամյա ջանքերը և օգտագործեն բոլոր հնարավորությունները՝ հակամարտող կողմերի հետ բանակցություններ վարելու համար:

Նա հավելել էր, որ Ուկրաինան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և հակամարտության կարգավորման շուրջ խաղաղության բանակցությունների հետագա անցկացմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031