«Գերմանական» Patriot-ները Թուրքիա կհասնեն հունվարի 21-ին

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիային Գերմանիայի տրամադրած երկու միավոր Patriot զենիթա-հրթիռային համալիրները երկուշաբթի առավոտյան կհասցվեն Միջերկրական ծովի ափին ընկած Իսքենդերունի նավահանգիստ:

Այս մասին հայտարարել է Թուրքիայում Գերմանիայի դեսպանատունը: Այդ համակարգերը փոխադրող նավերը Գերմանիայի հյուսիսում ընկած Լյուբեկ նավահանգստից մեկնարկել են հունվարի 8-ին:

Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի կեսերին Գերմանիայի խորհրդարանը հաստատել էր Թուրքիա Patriot զենիթա-հրթիռային երկու համալիր և դրանց սպասարկման համար 350-400 զինծառայող ուղարկելու մասին օրինագիծը: Քվեարկությանը մասնակցած 555 պատգամավորներից 461-ը կողմ էր քվեարկել դրան, 86-ը՝ դեմ, իսկ 8-ը՝ ձեռնպահ էր մնացել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031