Տավուշի մարզում հայտնաբերվել է հրազենային վնասվածքից մահացած տղամարդու դի

Երեկ՝ հունվարի 17-ին, ժամը 22:30-ի սահմաններում, Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն և ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Նավուր գյուղին պատկանող «Քոսականց կապեր» կոչվող հանդամասում տղամարդու դի կա: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Օպերատիվ քննչական խումբը հանդամասում հայտնաբերել է Բերդ քաղաքի Սարալանջի փողոցի բնակիչ 1961թ. ծնված Սերոժ Հովհաննիսյանի դին՝ աջ ազդրի մասում թափանցող հրազենային վնասվածքի հետքով:

Դեպքի մասին ոստիկաններին ահազանգել է Արծվաբերդի անտառապետության Նավուրի պահաբաժնի անտառապահ 33-ամյա Կարեն Ջուլհակյանը: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031