
2013 թվականին Չինաստանը կպահպանի սմարթֆոնների արտադրության հարցում իր առաջատար դիրքերն աշխարհում

Չինական China Daily թերթի փոխանցմամբ՝ 2013 թվականին Չինաստանը կպահպանի սմարթֆոնների արտադրության հարցում իր առաջատար դիրքերն աշխարհում և գլոբալ շուկա կմատակարարի 240 միլիոն բջջային սարք՝ ողջ բջջային սարքերի 1/3-ը:
Վերլուծաբաններն ընդգծում են, որ զարգացած երկրներում աճելու է սմարթֆոնների վաճառքը: Սակայն այդ ապրանքի հիմնական սպառողները շարունակում են մնալ զարգացող երկրները, ինչն էլ կնպաստի նրան, որ այս տարի շուկան կաճի 70-80 տոկոսով:
Չինական Lenovo Group, Huawei Technologies Co. Ltd. и ZTE Corp ընկերություններն արդեն իսկ թողարկել են մի շարք բյուջետային սմարթֆոններ: Այդպիսի բջջային սարքերի միջին գինը կազմում է մոտ 1000 յուան (160 դոլար):