
Ժոաո Սուարեշի տարածաշրջանային այցը հետաձգվել է

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կովկասի ու Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սուարեշի տարածաշրջանային այցը վերստին հետաձգվել է:
Ակնկալվում էր, որ Սուարեշը տարածաշրջան պետք է ժամաներ ԵԱՀԿ ԽՎ-ի ձմեռային նստաշրջանից առաջ, սակայն դա հետաձգվել է նրա աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվում էր, թե Սուարեշը պետք է տարածաշրջան ժամաներ փետրվարի 18-19-ին՝ փետրվարի 21-22-ին Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանից առաջ: