Բաժիններ՝

Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանն անցկացնելու են «Կովկասյան արծիվ» զորավարժությունները

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը անցկացնելու են համատեղ զորավարժություններ: Խոսքը գնում է «Կովկասյան արծիվ» զորավարժությունների մասին: Դրանց մասնակցում են այդ երեք երկրների հատուկ նշանակության զինծառայողները: Այս անգամ այդ զորավարժություններն անցկացվելու են Ադրբեջանում: Զորավարժությունների անցկացման ժամկետի մասին ոչինչ չի նշվում:

Հիշեցնենք, որ Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը վերջին անգամ «Կովկասյան արծիվ» զորավարժություններն անցկացրել են Անկարայում, 2012 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս