Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև բանակցություններն ավարտվել են անարդյունք

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև երեկ Թեհրանում տեղի ունեցած բանակցություններն ավարտվել են առանց էական արդյունքների: Այս մասին գործակալությանը հայտնել են Վիեննայում եղած դիվանագիտական աղբյուրները, ուր գտնվում է ԱԷՄԳ-ի շտաբ-բնակարանը:

ԱԷՄԳ-ի պատվիրակության ղեկավար Հերման Նակերտցը հայտարարել էր, որ բանակցությունների նպատակն Իրանի միջուկային ծրագրի հանդեպ կառուցողական մոտեցման շուրջ վերջնական համաձայնության հասնելն է: Նակերտցը հավելել էր «Փարչին» օբյեկտ ԱԷՄԳ-ի մասնագետների մուտք գործելու անհրաժեշտության մասին, ուր որոշակի տվյալներով իրականացվում են միջուկային մշակումներ: Սակայն Իրանը թույլ չի տվել, որ ԱԷՄԳ-ի փորձագետները ներթափանցեն «Փարչին»:

Հիշեցնենք, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ այդ երկրի և տվյալ հարցում միջազգային միջնորդ խումբ հանդիսացող «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլն անցկացվելու է հունվարի 28-29-ին: Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա Ստամբուլում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031