Բաժիններ՝

7 միլիոն դոլար Հրաչ Քեշիշյանի Նժդեհի համար. մամուլ

««ՉԻ» տեղեկություններով՝ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի վերջերս նկարահանած Գարեգին Նժդեհի մասին պատմող գեղարվեստական ֆիլմի բյուջեն արժեցել է մոտ 7 միլիոն ԱՄՆ դոլար։ Նշենք, որ ֆիլմի մասին բացասական քննարկումներ են սկսել տարբեր սոցիալական ցանցերում, հատկապես նշվում է այն հանգամանքը, որ Քեշիշյանն այն նկարահւսնել է երեք ամսում և, բացի դա, ֆիլմում գլխավոր հերոսի դերը ստանձնել է սերիալային մի դերասան, որը միշտ օլիգարխի և հանցագործի կերպար է էկրանավորել»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթն ու հավելում.

«Մեր տեղեկություններով՝ ֆիլմի համար գումար տրամադրողների ցանկում է Սյունիքի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերից Մաքսիմ Հակոբյանը, որը մի քանի միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրել Հրաչ Քեշիշյւսնին Նժդեհի մասին ֆիլմ նկարահանելու համար։

Ի դեպ՝ ահռելի մեծ գումարներ է ծախսվել ֆիլմի «ռասկրուտկայի» համար հատկապես Սփյուռքում։ Սփյուռքի հայաշատ վայրերում բազմաթիվ մեծադիր վահանակներ ու էկրաններ են տեղադրվել, որոնք իրազեկում են Քեշիշյւսնի հերթական «գլուխգործոցի» մասին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031