
Ինչու Իվանիշվիլին չի ցանկացել հանդիպել Հովիկ Աբրահամյանին. մամուլ

«Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանրշվիլին երեկ Հայաստան կատարած այցի ընթացքում բարձր մակարդակով տարբեր հանդիպումներ է ունեցել, սակայն չի հանդիպել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ։ «Ժամանակի» տեղեկություններով՝ Վրաստանի վարչապետը նախապես է հրաժարվել հանդիպել ՀՀ խորհրդարանի ղեկավարի հետ»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Աժ-ում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Բ. Իվանիշվիլին բավականին դժգոհ է Հովիկ Աբրահամյանից և մի շարք ջավախքահայ պատգամավորներից և իր դժգոհությունը հասկանալի է դարձրել նաև ՀՀ իշխանություններին։ Ասում են, որ Հ. Աբրահամյանն իր ազդեցության ներքո գտնվող ջավախահայ պատգամավոր Վարդան Այվազյանի միջոցով որոշակի գործունեություն է ծավալում Ջավախքում։ Բացի այդ` Վ. Այվազյանն ինքն էլ խոշոր բիզնես-գործունեություն է ծավալում Վրաստանում, ստվերային կերպով համագործակցել է վրաց նախկին պաշտոնյաների` նաև նախկին վարչապետի և գործող նախագահի հետ»։