
Ավտովթար Սարալանջի նորակառույց կամուրջի տակ. կան վիրավորներ

Այսօր` հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում, Սարալանջի նորակառույց ճանապարհից դեպի Ավետիսյան փողոց ընկած ճանապարհահատվածում` Հաղթանակի 50-ամյակի կամուրջի տակ, բախվել են Երևան քաղաքի բնակիչ 28-ամյա Գեղամ Աբրահամյանի վարած «Միցուբիշի» մակնիշի 29 ՕՏ 717 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ 57-ամյա Հրաչյա Ներսիսյանի վարած «Ռենո» մակնիշի 22 ՍՍ 472 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանման տարածք: