Ինչո՞ւ է Հովիկ Աբրահամյանը հեռացել ՀՀԿ գրասենյակից

Քիչ առաջ ԱԺ նախագահի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանը ԳԱԼԱ-ին փոխանցել է, որ Հովիկ Աբրահամյանը լքել է ՀՀԿ նիստերի դահլիճը, քանի որ պետք է մասնակցեր ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության անդամների հետ պաշտոնական ընթրիքին:

Հիշեցնենք, որ ԳԱԼԱ-ն տեղեկություն էր տարածել, թե Հովիկ Աբրահամյանն այսօրվա ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ընթացքում լքել էր ՀՀԿ գրասենյակը: Նա, ըստ կայքի՝ «բավականին անտրամադիր է եղել, թե ինչ պատճառներով է նախընտրական շտաբի պետը լքել շենքը, հայտնի չէ»:

Ի դեպ, ՀՀԿ գործադիր մարմնի նիստը դեռևս շարունակվում է:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031