
Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու 2018թ. նախագահական ընտրություններին. Հեղինե Բիշարյան

168.am-ի հետ զրույցում ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հացազրույցն արդյոք կարելի՞ է համարել հայտ է 2018 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, ասաց.
«Ես աստղագուշակ չեմ, որ պատասխանեմ ձեր հարցին: Ես վստահ եմ, որ նա չի մասնակցի»:
Մեր հարցին, թե ի՞նչն է Ձեզ ստիպում վստահ լինել, որ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի հաջորդ նախագահական ընտրություններին, Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Ես ուղղակի այդպես եմ մտածում»: