
Լևոն Արոնայնի առաջին հաղթանակը. Tata Steel Chess 2013

Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանն այսօր իր առաջին հաղթանակը տարավ Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող 2013 թ. Tata Steel Chess շախմատային փառատոնի A մրցաշարում: 5-րդ տուրում Լևոնը սև խաղաքարերով առավելության հասավ Հոլանդիան ներկայացնող Իվան Սոկոլովի նկատմամբ:
Արոնյանից ընդամենը 24 քայլ պահանջվեց մրցակցին հաղթելու համար: 5-րդ տուրից հետո մեր գրոսմայստերն իր ակտիվում ունի 2.5 միավոր: Մրցաշարային աղյուսակը կներկայացնենք տուրի ավարտին:
5-րդ խաղային օրվա կենտրոնական պարտիան՝ Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան) – Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Աշխարհի գործող չեմպիոնն ու ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատարը 23-ական քայլ կատարեցին:
B մրցաշարում հանդես եկող Սերգեյ Մովսեսյանն այս պահին խաղում է Ռոմեյն Էդուարդի հետ և 19-րդ քայլին նկատելի առավելություն ունի:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը