2012 թվականին Իրանում մահապատժի է ենթարկվել 587 մարդ
HRANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2012 թվականին Իրանում մահապատժի է ենթարկվել 587 մարդ: Նրանց 63 տոկոսին մահապատժի են ենթարկել թմրանյութերի մաքսանենգության համար, 10 տոկոսը մեղադրվել է սպանությունների կատարման մեջ, 6 տոկոսը՝ ագրեսիա ձեռնարկելու մեջ:
Մահապատիժների մեծ մասն իրականացվել է Թեհրանում՝ 16 տոկոս: 59 մարդու (մահապատիժների 10 տոկոսը) հրապարակավ են ենթարկել մահապատժի: Սակայն Իրանի իշխանությունները միջազգային հանրությանը իրազեկել են մահապատժի դեպքերի միայն 54 տոկոսի մասին, իսկ մնացյալ 46 տոկոսի մասին նշված է իրավապաշտպան տարբեր կազմակերպությունների հաշվետվություններում:
2011 թվականի համեմատ մահապատիժների քանակն աճել է 9 տոկոսով: Բացի այդ, նշվում է, որ նախորդ տարի Իրանի իշխանությունները խախտել են 140.000 քաղաքացիների իրավունք: