
Սիբիրախտը Վարդենիսից հասել է մայրաքաղաք. մամուլ

««Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում է հայտնվել անասնաբուժական փորձաքննության եզրակացությունը, որով հաստատվում է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին պետկրկեսին պատկանող ձին սատկել է սիբիրախտից։ Ասել է թե՝ սիբիրախտը Վարդենիսից հասել Է մայրաքաղաք։ Տեղեկացնենք, որ կրկեսի ձիերը պահվում են «10-ից 10» համալիրի ձիարշավարանում։
«Ժողովուրդը», այնուամենայնիվ, փորձեց ձիարշավարանից պարզել, թե որն է ձիու անկման պատճառը։ «10-ից 10» համալիրի աշխատակից Խորենը մեզ հետ զրույցում համառորեն պնդեց, որ դեռ փորձաքննության պատասխանը չկա, բացի այդ, ձին ունեցել է երիկամի խնդիր։ Թե ինչ կամ ինչու են թաքցնում ձիարշավարանում, այդպես էլ անհասկանալի մնաց։ Հավելենք, որ նշված ձիարշավարանը պատկանում է «X գրուպի» սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին (ձվերի Խաչիկ)»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։