Բաժիններ՝

Տևեսին զրկել են վարորդական իրավունքից անգլերեն չիմանալու համար

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կարլոս Տևեսն առաջիկա 6 ամիսների ընթացքում կմնա առանց մեքենա, քանի որ խնդիրներ է ունեցել անգլերենի հետ։ Ինչպես հաղորդում է The Guardian-ը, արգենտինացի ֆուտբոլիստը չի հասկացել, թե ումից է ստացել նամակները, որոնցով նրան հրավիրում էին դատական նիստի։ Դատարանը որոշել է, որ Տևեսը ստացել է նամակներ, սակայն չի պատասխանել դրանց։ Բանն այն է, որ անգլերենում constabulary նույնպես նշանակում է ոստիկանություն։ Սակայն քանի որ Տևեսն իմացել է այդ բառի թարգմանության միայն «փոլիս» տարբերակը, նա ուշադրություն չի դարձրել նամակների բովանդակությանը։

Բացի 6 ամսվա վարելու իրավունքից զրկելը, դատարանը նաև որոշել է տուգանել նրան 1540 ֆունտ ստերլինգով։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031