Բաժիններ՝

Տարոնին 200 մլն է պետք. մամուլ

««ժամանակի» տեղեկություններով, Երևանի քաղաքապևո Տարոն Մարգարյանը դիմել է կառավարություն՝ խնդրելով գումար հատկացնել քաղաքապետարանին։

«Երևան քաղաքում գրեթե բոլոր բազմաբնակարան բնակելի շենքերը և թաղամասերը գազաֆիկացված են՝ բացառությամբ Աջափնյակ վարչական շրջանի «Նորաշեն», 16-րդ թաղամասի թվով 29 բարձրահարկ բազմաբնակարան բնակելի շենքերի», – հիմնավորման մեջ գրել է Տարոն Մարգարյանը՝ կառավարության պահուստային ֆոնդից 200 մլն դրամ խնդրելով։

Ի դեպ, վարչապետ Տիգրան Սարգսյանը տևական ժամանակ խոստացել է լուծել 16-րդ թաղամասի գազաֆիկացման հարցը, սակայն աջափնյակցիները, փաստորեն, այս ձմեռ էլ մնացին առանց գազի»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031