
Wahaha-ն՝ Մանչեսթեր Յունայթեդի նոր հովանավոր

«Մանչեսթեր Յունայթեդը» 3 տարվա պայմանագիր է կնքել ըմպելիքներ արտադրող Wahaha ընկերության հետ։ Պայմանագիրն անգլիական ակումբին թույլ կտա էլ ավելի հանրահայտ դառնալ Չինաստանում, որտեղ ոչ պաշտոնական տվյալներով ավելի քան 100 մլն երկրպագու ունի։
Նշենք, որ Wahaha-ն հանդիսանում է ոչ ալկոհոլային ըմպելիքներ արդարող Չինաստանի վերջին 10 տարիների ամենախոշոր ընկերությունը։
«Նման կարգի մեր առաջին հովանավորն է։ Անչափ գոհ ենք, որ աշխատելու ենք այնպիսի ընկերության հետ, որը կգովաբանի «Մանչեսթեր Յունայթեդին»։ Այս 2 ապրանքանիշները ցանկանում են առաջատար լինել», – «կարմիր սատանաների» կոմերցիոն տնօրեն Ռիչարդ Առնոլդի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը