Փշատերև ծառերի բուժիչ «արցունքները». բուժիչ նամակներ

Փշատերև ծառերի խեժը կպչուն, բուրավետ նյութ է, որն արտադրվում է ծառի վնասված մասի կեղևի տակից։ Խեժը պարունակում է եթերայուղ, ֆիտոնցիդներ, խեժաթթուներ, որոնք ունեն ազդեցիկ, հակամանրէ և հակասնկային հատկություն, ինչի շնորհիվ կանխարգելում է այն վնասակար մանրէների և սնկերի բազմացումը, որոնք ներթափանցում են ծառի վնասված կեղևի տակ։ Փշատերև ծառերի խեժից պատրաստում են դեղամիջոցներ, օգտագործում են նաև ժողովրդական բժշկության մեջ` ռևմատիզմի, ռադիկուլիտի, հոդատապի, նևրալգիայի, երիկամների, թոքերի և բրոնխների, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների բուժման համար։

Որպես բուժիչ հումք` կարող է ծառայել թարմ, թափանցիկ խեժը, ինչպես նաև` արդեն չորացածը։

Վերջին դեպքում խեժը պետք է որոշ ժամանակ պահել ջրային բաղնիքի վրա, մինչև փափկելը։ Նախքան բուժվելը համոզվեք, որ դուք չունեք անհատական անընկալունակություն խեժի հանդեպ։

Հակացուցված է հղիներին, մինչև 12 տարեկան երեխաներին, ստամոքսահյութի բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի դեպքում։

Կարդացեք նաև

Երիկամների հիվանդություններ ունեցողները նախքան խեժով երկարատև, կանոնավոր բուժումը սկսելը` պետք է խորհրդակցեն բժշկի հետ։
Ստամոքսի խոց. Խեժից պատրաստեք միջին ոլոռի հատիկի չափ գնդիկներ։ Նախաճաշից 30 րոպե առաջ 10 րոպե պահեք լեզվի տակ։ Բուժումը շարունակեք 20-40 օր։
Բրոնխիտ. 1 լիտրանոց ապակե տարայի մեջ լցրեք 100 գ խեժ, ավելացրեք 500 մլ եռջուր, դրեք պատուհանագոգին։ Թրմեք 10 օր, պարբերաբար խառնեք։ Խմեք 1-ական թ/գ, օրը 3 անգամ` ուտելուց 30 րոպե արաջ։

Դիմադրողականությունը բարձրացնող. Խեժը 1 ժամ պահեք սառնախցիկում։ Փաթաթեք թանզիֆի մեջ և մանրացրեք փայտե հավանգով, ցանկալի է` փոշիացնեք։ Խմեք 3-ական գրամ, օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ` 50 մլ ջրով։

Օգտակար միջոց տղամարդկանց համար. 1 թ/գ մանրացրած սոճու կամ եղևնու խեժը 1 շաբաթ թրմեք 500 օղու մեջ` մութ տեղում, պարբերաբար խառնեք փայտե գդալով կամ թափահարեք տարան։ Խմեք 3-ական ճ/գ` ճաշից և ընթրիքից առաջ։
Հերպես. Փափկեցրեք խեժը ջրային բաղնիքի վրա և խառնեք գոլ արևածաղկի յուղի հետ (1։1)։ Եթե նկատում եք կարմրություն կամ քոր եք զգում, ապա յուղամզվածքի թրջոցը 15 րոպե պահեք շրթունքի վրա։ Կրկնեք 3 ժամը մեկ, օրը մի քանի անգամ։
Անգինա. Մանրացրեք խեժը, մեկ քառորդ թ/գ-ն պահեք լեզվի տակ` մինչև ներծծվի։ Կատարեք օրը 2 անգամ` նախաճաշից և ընթրիքից 30 րոպե հետո։
Ցավեր գոտկատեղում. 1 թ/գ փափկեցրած եղևնու խեժը խառնեք 200 գ բուսայուղի հետ։ Կատարեք բուժիչ մերսում օրը մեջ` ընդամենը 12 անգամ։
Չիբան. Փափկեցրեք խեժը` դրեք վերքի վրա և ամրացրեք։ Միջոցն ունի արագ ներգործող` ցավազրկող, նաև ներծծող հատկություն։
Վերքեր. Խառնեք սոճու խեժը և չիչխանի յուղը (2։1)։ Խառնուրդը դրեք կրակին, հասցրեք մինչև եռման ջերմաստիճանի, 2 րոպեից անջատեք կրակը։ Խառնեք, 1 ժամ թրմեք։ Մշակեք վերքերը։ Պահպանման ժամկետը 6 ամիս է։
Կոտրվածքներ. Խառնեք 2 միջին սոխի քերուկ, 4 ճ/գ ձիթապտղի յուղ, 1-ական ճ/գ պղնձարջասպ և եղևնու խեժ, դրեք թույլ կրակի վրա` հասցրեք եռման ջերմաստիճանի և անմիջապես անջատեք կրակը, 1 ժամ թրմեք։ Քսեք թանզիֆի վրա և տեղադրեք վնասված հատվածին։ Արագացնում է ապաքինման ընթացքը։

Julo GirqՀ.Գ. Արդեն վաճառքում է Ջուլիետա Սահակյանի հեղինակած «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը, որը վաճառվում է «Նոյան տապան», «Բուկինիստ» և «Նաիրի» գրախանութներում։

Տեսանյութեր

Լրահոս