Հայաստանն ընդգրկվել է «մասնակի ազատ» երկրների թվում. Freedom House

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ժողովրդավարական բեկումներ հավասարակշռության մեջ» (Democratic Breakthroughs in the Balance) խորագրով իր զեկույցը, որում նշված 1 2012 թվականին աշխարհի ճանաչված և չճանաչված երկրներում քաղաքական ազատության մակարդակը:

Զեկույցում «ազատ երկրներ» են ճանաչվել աշխարհի 195 պետությունների 46 տոկոսը (90 պետություն), որոնցում բնակվում է 3.046.158.000 մարդ՝ աշխարհի ողջ բնակչության 43 տոկոսը: 30 տոկոսը (58 պետություն) ճանաչվել են «մասնակի ազատ» երկրներ, որոնցում բնակվում է 1.613.858.500 մարդ՝ աշխարհի ողջ բնակչության 23 տոկոսը: Իսկ մնացյալ 24 տոկոսը (47 երկիր) ճանաչվել են «անազատ» երկրներ: Դրանցում բնակվում է 2.376.822.100 մարդ՝ աշխարհի ողջ բնակչության 34 տոկոսը:

Հայաստանն ընդգրկվել է «մասնակի ազատ» երկրների թվում: Հայաստանի հետ կապված՝ նշված է, որ Հայաստանում քաղաքական իրավունքի վերաբերյալ վարկանիշն աճել է 2012 թվականի մայիսին խաղաղ կերպ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շնորհիվ, ինչը հավասարակշռել է 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո գրանցված բռնություններից հետո մեկնարկած անկումը: Դրան նպաստել են հուլիսին ԼՂՀ-ում անցկացված նախագահական ընտրությունները:

Զեկույցում խոսք է գնում նաև վիճելի տարածքներում ընդգրկված ԼՂՀ-ի մասին, ով նույնպես առաջընթաց է գրանցել՝ քաղաքական իրավունքներին հատկացվող գնահատականը 6-ից հասնելով 5-ի: Բացի այդ, ԼՂՀ-ն «անազատ» երկրների շարքից հայտնվել է «մասնակի ազատների» թվում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս