 
                        Սիթին ցանկանում է ձեռք բերել Բարսելոնայի կազմի կեսին. Ռոսել
 
                                    «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը հայտարարել է, որ «Մանչեսթեր Սիթին» ակտիվ քայլեր է ձեռնարկում` կատալոնյան ակումբի լավագույն ֆուտբոլիստներին ձեռք բերելու համար:
«Մանչեսթեր Սիթին» փորձել և փորձում է տարբեր միջոցներով ձեռք բերել մեր ֆուտբոլիստների գրեթե կեսին: Սակայն ոչ ոք չի ցանկանում լքել «Բարսելոնան»,-նշել է Ռոսելը:
«Ինչ վերաբերում է մեր աշխատանքին, ապա Նեյմարի տեղափոխության վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել: Նա «Սանթոսի» հետ պայմանագիր ունի մինչ 2014 թվականը, իսկ հետո արդեն կտեսնենք»,-հավելել է «Բարսելոնայի» նախագահը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        