Նալբանդյանը կմասնակցի «Արևելյան գործընկերության» անդամ երկրների հավաքին

Փետրվարի 12-13-ը Թբիլիսում տեղի է ունենալու «Արևելյան գործընկերության» անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպում, որին հրավիրված է նաև Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը: Վրաստանի իշխանությունները այս միջոցառումը կազմակերպում են երկու եվրակոմիսարների` ընդլայնման և հարևանության եվրոկոմիսար Շտեֆան Ֆյուլեի և տրանսպորտի հարցերով եվրոկոմիսար Սիմ Կալասսի հետ համատեղ:

Հետաքրքրական է համարվում, որ այս հանդիպմանը հրավիրված է նաև Բելոռուսի ներկայացուցիչը: Բելոռուսը պաշտոնապես համարվում է «Արևելյան գործընկերության» անդամ երկիր, բայց եվրոչինովնիկները բոյկոտում են Բելոռուսը՝ համարելով, որ այնտեղ բռնապետական վարչակարգ է, և Բելոռուսի եվրաինտեգրացիան կարող է տեղի է ունենալ միայն Լուկաշենկոյի վարչակարգի փոփոխությունից հետո: Չնայած դրան՝ Վրաստանի իշխանությունները բավական լավ հարաբերություններ են պահպանում Բելոռուսի իշխանությունների հետ, քանի որ թեև Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խոստացել էր ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, բայց այդպես էլ չկատարեց իր խոստումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031