Բաժիններ՝

Ռեալը պատրաստ է անվճար բաց թողնել Կակային

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշում է կայացրել հրաժեշտ տալ կիսապաշտպան Կակային։ Այս մասին հաղորդում է El Economista-ն։

«Արքայական» ակումբը պատրաստ է բրազիլացուն անվճար բաց թողնել՝ ֆուտբոլիստի անտեղի հսկայան աշխատավարձ չվճարելու համար։ Կական տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ է ստանում։ Բացի այդ, ակումբը 3 մլն եվրո հարկ է վճարում։

Եթե մադրիդցիներին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չհաջողվի բրազիլացու համար նոր թիմ գտնել, ապա նրանք պատրաստ են խզել ֆուտբոլիստի հետ գործող պայմանագիրը, որի համաձայն ստիպված կլինեն մեկ տարվա աշխատավարձ վճարել։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031