
Առնետներ և մկներ` Մանչեսթեր Յունայթեդի մարզադաշտում

Անգլիայի Պրեմիեր լիգայի հատուկ հանձնաժողովը հրապարակել է ակումբների մարզադաշտերի վերստուգիչ այցելությունների արդյունքները:
The Guardian-ի հաղորդմամբ` «Մանչեսթեր Յունայթեդի» մարզադաշտում` «Օլդ Թրաֆորդում», առնետներ և մկներ են հայտնաբերվել: «Սուոնսին» և «Չելսին» քննադատության են ենթարկվել մարզադաշտի հասարակական սննդի կենտրոններում սպասարկման մակարդակի և մթերքը ոչ համապատասխան տեղում պահպանելու համար:
«Ռեդինգի» մարզադաշտի սրճարանում խմիչքները մատուցվում են սարդոստայնով և սատկած միջատներով: «Սաութհեմփթոնն» ու «Սթոուք Սիթին» պարտավորվել են ընդհանուր մաքրություն անել:
Ֆուտբոլ դիտելու լավագույն պայմաններն առաջարկում են «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Էվերտոնը», «Արսենալը», «Տոտենհեմը», «Նյուքասլը» և «Սանդերլենդը»:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը