Բաժիններ՝

Իրինա Շեյկը դավաճանո՞ւմ է Ռոնալդուին (լուսանկարներ)

Մինչև վերջերս Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին համարվող թոփ մոդել Իրինա Շեյկին անցած հանգստյան օրերին պապարացիները լուսանկարել են Մայամիի լողափերից մեկում` բարձրահասակ մի տղամարդու հետ:

Վերջինիս ընկերակցությամբ Շեյկը արևարյուք է ընդունել: Մինչ լողափ հասնելը նա մուգ ապակիներով ակնոց և գլխարկ է կրել: Սակայն արդեն լողափում ֆոտոմոդելը ցույց է տվել, որ, ըստ էության, ոչինչ չի ցանկանում թաքցնել:

Հիշեցնենք, որ վերջերս Իրինան և Կրիշտիանուն միասին Ցյուրիխում  մասնակցում էին «Ոսկե գնդակի» շնորհման արարողությանը: Իսկ դրանից ավելի վաղ Իրինայի ծննդյան օրը նրանք նշել էին Մադրիդում: Սեփական ծննդյան օրվա կեսը ֆոտոմոդելն անցկացրել էր Santiago Bernabeu մարզադաշտում` հետևելով Ռոնալդուի գեղեցիկ գոլերին: Իսկ երեկոյան Կրիշտիանուն Իրինայի պատվին շքեղ ընթրիք էր կազմակերպել Մադրիդի ռեստորաններից մեկում:

153940

Կարդացեք նաև

15394100

Լուսանկարները` Splash/All Over Press-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս