ԱԺ պատգամավորի սանիկը երթևեկում է առանց ԱՊՊԱ կտրոնի (լուսանկարներ)

Այսօր՝ հունվարի 13-ին, Հանրապետության հրապարակում արտաքին գործերի նախարարության մոտ «Մերսեդես E 300» մակնիշի 06 MM 006 համարանիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում էր առանց ԱՊՊԱ կտրոնի: Տեսնելով, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարում է, երիտասարդ վարորդը քթի տակ մրթմրթալով ճողոպրեց: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, նշված ավտոմեքենան հաշվառված է Արմավիր քաղաքի Հանրապետության 12 շենքի բնակիչ, 25-ամյա Հայկ Գրիգորյանի անունով: Իրեն անպարտելի համարող Հայկ Գրիգորյանի հայրը, ֆոտոլրագրողի տվյալներով, ոստիկանության նախկին պաշտոնյա է, իսկ նրանց կնքահայրը Ազգային Ժողովի պատգամավոր Նահապետ Գեւորգյանն է: Ի դեպ, տեսնելով, որ ավտոմեքենան լուսանկարվում է, «Մերսեդես E 300»-ի ուղևորը իր բջջային հեռախոսով սկսեց լուսանկարել ֆոտոլրագրողին:

4 1 2 3

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031